×

Մուտք անձնական հաշիվ

Պաշտպանենք տուրիստներին օդանավակայանի տաքսիստների խարդախությունից
Պաշտպանենք տուրիստներին օդանավակայանի տաքսիստների խարդախությունից

Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական www.zvartnots.aero կայքի Ծառայություններ բաժնում, Տաքսի ծառայություններ ենթաբաժնում կարդում ենք. «Աէրոպորտ» տաքսի-ծառայությունը ուղևորներին տրամադրում է ապահով և հարմարավետ փոխադրման ծառայություններ: «Աէրոպորտ» տաքսի-ծառայությունը հանդիսանում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միակ պաշտոնական տաքսի ծառայությունը: Դեպի Երևանի կենտրոն ուղևորության արժեքը կազմում է շուրջ 4.500 ՀՀ դրամ:

Մեր երկրի վերաբերյալ վատ տպավորությունները սկսվում են օդանավակայանի միակ պաշտոնական տաքսի ծառայության մատուցած, չխուսափեմ ասել, հակաազգային ծառայությունից: Չնայած քաղաքակիրթ ծառայություն մատուցելու իրենց ամպագոռգոռ հայտարարություններին, իրենք պատրաստ են արտերկրից եկած ցանկացած զբոսաշրջիկի խաբել՝ ստիպելով վճարել 30000-35000 դրամ 2000 դրամանոց ճանապարհի համար, ու, ինչպես հասկանում եմ, իրենց վրա ոչ հսկողություն կա, ոչ էլ ազդելու ձև: Արդեն որերորդ բողոքն է ու բացասական կարծիքը մեր երկիր այցելած զբոսաշրջիկներից: Մինչև ե՞րբ:

Որպես նկար տեղադրված են տարբեր ինտերնետ ֆորումներից ու կատալոգներից զբոսաշրջիկների բողոքներից հատվածներ:

Դիմենք պատկան մարմիններին՝ պահանջելով կասեցնել վերոնշյալ տգեղ արարքը: Օդանավակայանի տաքսի ծառայությունը պետք է առաջնորդվի օդանավակայանի պաշտոնական կայքում նշված տեղեկատվությամբ:



Ստեղծման ամսաթիվ՝ 09.08.2018








Առաջարկի հեղինակ՝ ԵԳԻՊՏ ՏՈՒՐ

Այս առաջարկի վերջնաժամկետն էր.
 Զվարթնոց օդանավակայանի տնօրինություն
 Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
 Զբոսաշրջության պետական կոմիտե




Այս առաջարկի գնագոյացմանը մասնակցությունն ավարտվել է:
Այն հավաքել է անհրաժեշտ մասնակիցների քանակը:

500

 500


Վերջին 10 մասնակիցները